Եթե միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, դա կուրախացնի Կրեմլին, ասել է նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը:

«Հիմա Մոսկվան եւ Պեկինը նախանձում են ամբողջ աշխարհում մեր կապերին, քանի որ նրանք հակազդելու ոչինչ չունեն: Նրանք ուրախ կլինեն, եթե մենք նախագահի ընտրենք, որը սպառնալիքի տակ կդնի ուժի այդ աղբյուրը: Եթե Դոնալդ Թրամփը հասնի իր ուզածին, Կրեմլում տոն կլինի: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Քլինթոնը, փոխանցում է BBC-ն:

Բացի այդ, նա Թրամփին մեղադրել է վտանգավոր անհետեւողականության մեջ՝ ընդգծելով, որ նրան չի համապատասխանում նախագահի դերը:

Թրամփը, դրան ի պատասխան, ասել է, որ Քլինթոնն այլեւս վստահություն չի առաջացնում, եւ հիշեցրել ծառայողական նամակագրության կանոնները խախտելու շուրջ սկանդալի մասին: