Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստովանել է, որ ամուսնության 20-ամյակին չի կարողացել նվեր ընտրել կնոջ՝ Սամանտայի համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Նրա խոսքով, նվերի փոխարեն կնոջն իտալական ռեստորան է հրավիրել՝ ամուսնության տարեդարձը նշելու:
Քեմերոնը, միաժամանակ, հայտարարել է, որ, իր կարծիքով, իրենք միմյանց ավելի են սիրում, քան 20 տարի առաջ: Այս մասին նա նշել է «Բարի լույս, Բրիտանիա» հաղորդաշարին տված հարցազրույցում:
Բրիտանական վարչապետը հավելել է, որ տիկին Քեմերոնի հետ ամուսնանալու որոշումը «գլխավորն էր իր կյանքում»:





























