Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիեւը Գերմանիա է մեկնում: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, նրա այցը ծրագրված է հունիսի 7-ին:
Ավելի վաղ Ալիեւի նախապատրաստվող այցի մասին հաղորդել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նա հայտարարել էր, որ Իլհամ Ալիեւի այցը ծրագրվում է հունիսին:
Նշենք, որ վերջին անգամ Ալիեւը Գերմանիայում էր այս տարվա փետրվարին: Այստեղ նա մասնակցում էր Անվտանգության հարցերի Մյունխենյան համաժողովին:





























