Գերմանացի զբոսաշրջուհուն հունիսի 2-ին մեռած են գտել թուրքական Անթալիայի նահանգի հյուրանոցներից մեկում:
Մեկ օր առաջ 66-ամյա Գաբրիել Մարիա Դիտտերը ամուսնու հետ եկել էր Թուրքիայում հանգստանալու, հայտնում է «Hurriyet Daily News»-ը:
Հաջորդ առավոտ ամուսինը չի կարողացել արթնացնել կնոջը եւ օգնության համար դիմել է հյուրանոցի անձնակազմին:
Մարմինն ուղարկվել է Անթալիայի բժշկական ինստիտուտ դատաբժշկական փորձաքննության:





























