ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները 2003 թվականից ի վեր առաջին անգամ Մերձավոր Արեւելքում ավիահարվածներ են հասցրել Միջերկրական ծովի ավիակրից: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ՌԾՈՒ հաղորդագրությունը:

Օդանավերը թռել են Harry S. Truman ավիակրից, երբ վերջինը Սուեզի ջրանցքից Միջերկրական ծով է դուրս եկել: Հարվածները հասցվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենակետերի ուղղությամբ: Չի հաղորդվում, սակայն, թե որտեղ են տեղակայված եղել թիրախները եւ որոնք են խոցվել:

Ըստ ՌԲԿ-ի, վերջին անգամ ԱՄՆ-ն Միջերկրական ծովի ավիակրից հարվածներ է հասցրել 2003 թվականին, Իրաքիի պատերազմի ժամանակ: