Ռուսաստանը նոր աշխարհակարգ է սահմանում եւ անհրաժեշտ է դիմակայել դրան: «Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
«Կարծում եմ՝ այսօր Եվրոպան, ինչպես նաեւ գլոբալ անվտանգությունը վտանգի տակ են... Գոյություն ունի երկիր, որը միջազգային նոր իրավունք է սահմանում, նոր աշխարհակարգ, փոխում է այն ամենը, ինչի մասին քաղաքակիրթ աշխարհը պայմանավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մենք արձագանքում ենք նրա գործողություններին, եւ հենց դա է բարդացնում իրադրությունը»,- լեհական Վրոցլավ այցի ժամանակ հայտարարել է Խիդաշելին:
Նա նշել է, որ հուլիսին Վարշավայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հնարավորությունն կընձեռի ապացուցել, որ դաշինքը միասնական կառույց է մնում:
«Կցանկանայի, որպեսզի Վարշավայի գագաթաժողովը հնարավորություն ընձեռի ապացուցել Ռուսաստանին, որ դաշինքն ինքնուրույն է որոշումներ կայացնում, եւ Ռուսաստանը որեւէ որոշման պարագայում վետոյի ոււժ չունի»,- նշել է Խիդաշելին:





























