Գերմանացի լրագրողները Facebook-ում Ցյուրիխի օդանավակայանից լուսանկարներ են հրապարակել, որում պատկերված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ բրիտանական Iron Maiden ռոք խմբի օդանավերը:
Ըստ Lenta-ի, օգտատերերը նկատել են, որ ռոքի աստղերի օդանավը չափսերով զգալիորեն գերազանցում է եվրոպական պետությունների ղեկավարներին ինքնաթիռներին, եւ սկսել են կատակել այդ թեմայի շուրջ: Որոշ օգտատերեր նշել են, որ դա վկայում է այն մասին, ռոքը քաղաքականությունից ավելի կարեւոր է:
Iron Maiden-ը Շվեյցարիայում է՝ The Book of Souls շրջագայության շրջանակում ելույթի նպատակով:
Իսկ Մերկելն ու Օլանդը Ցյուրիխում մասնակցելու են Սան Գոտարդի 57 կիլոմետրանոց երկաթուղային թունելի բացման արարողությանը:





























