Հնդկական Ուտտար-Փրադեշ նահանգի Մաթհուրա քաղաքում ոստիկանության եւ տեղի Սվանհիդ Բհարաթ Վիդհիկ Սատյագրահ կրոնական աղանդի անդամների միջեւ բախումների հետեւանքով 24 մարդ է զոհվել: Այս մասին գրում է The South China Morning Post-ը:
Իրավապահները պաշտպանել են տարածքը, որը վերջին երկու տարիներին ապօրինաբար ավելի քան 3 հազար մարդ էր զբաղեցնում:
Բախումների ընթացքում աղանդավորները հրազեն են կիրառել, ինչի հետեւանքով 2 ոստիկան է զոհվել: Հարյուրավոր ձերբակալվածներ կան, որոնցից 124-ին անկարգությունների եւ սպանության մասնակցության մեղադրանք է առաջադրվել:
Ըստ Lenta-ի, Սվանհիդ Բհարաթ Վիդհիկ Սատյագրահ աղանդի անդամները կրոնը կապում են գաղափարախոսության հետ, հանդես են գալիս ընտրությունները չեղարկելու եւ բոլորի համար էժան վառելիքի օգտին: Նրանց հայացքները մոտ են նակսալիտների՝ հնդկական մաոիստ ապստամբների (կոմունիստների) հայացքներին:




























