Մեքսիկական Գերերո նահանգի Չիլպանսինգո քաղաքի բարերից մեկում հարձակման հետեւանքով 4 մարդ է զոհվել, 7 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է El Diario de Yucatan-ը:
Ոստիկանության տեղեկացմամբ, հարձակվողները կրակ են բացել հաստատության այցելուների ուղղությամբ, որոնք բար էին եկել՝ հետեւելու Մեքսիկայի եւ Չիլիի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպմանը: Հանցագործներին թարմ հետքերով գտնել չի հաջողվել:
Ըստ Lenta-ի, Գերերո նահանգը համարվում է երկրի ամենավտանգավոր շրջաններից մեկը: Այստեղ տեղական բանդաները հաճախ են միմյանց նկատմամբ հաշվեհարդար տեսնում:





























