Գերմանիայի պաշտպանության նախարարությունն արգելել է Airbus Cougar AS532 ռազմական երեք ուղղաթիռների օգտագործումը, որոնցից օգտվում է նաեւ կանցլեր Անգելա Մերկելը, ապրիլի վերջին Նորվեգիայում այդ ուղղաթիռների քաղաքացիական մոդելի աղետից հետո:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Նորվեգիայի ափերին Airbus H225 Super Puma-ի աղետի հետեւանքով 13 մարդ է զոհվել: Նորվեգացի մասնագետները պնդում են, որ ողբերգության պատճառը շարժիչի մասերում նյութի հնությունն է:
Die Welt-ի փոխանցմամբ, եվրոպական վերահսկողական EASA ավիագերատեսչությունը դրանից հետո հայտարարել է այդ մոդելի ռազմական եւ քաղաքացիական մոդելների թռիչքները դադարեցնելու մասին: Դա վերաբերում է ամբողջ աշխարհում շուրջ 800 Super Puma ուղղաթիռների:





























