Արգենտինայի նախագահ մաուրիսիո Մակրին տեղափոխվել է հիվանդանոց՝ սրտի առիթմիայով:

La Nacion-ի փոխանցմամբ, Մակրին Clinica de Olivos հիվանդանոցում է: Երկրի ղեկավարի շրջապատի աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Մակրին դուրս կգրվի հետազոտվելուց անմիջապես հետո, նրա վիճակը վտանգավոր չի ներկայացնում:

Նախագահի առողջական վիճակի վատթարացման եւ հիվանդանոց տեղափոխվելու մասին առաջին տեղեկությունը հայտնի էր դարձել դեռ կեսօրին, սակայն նրա պաշտոնական ներկայացուցիչները հերքում էին լուրը: