Գերմանիայի ղեկավար Յոահիմ Գաուկը որոշել է հրաժարվել հաջորդ ընտրություններին նախագահի պաշտոնի համար պայքարից, հայտնում է Bild թերթը:
Պարբերականի տվյալներով, Գաուկին նման խորհուրդ է տվել նրա կինը՝ Դանիելա Շադտը՝ հաշվի առնելով նրա տարիքն ու վատառողջությունը: Երկրորդ ժամկետի ավարտին Յոահիմ Գաուկն արդեն 82 տարեկան կդառնա:
Հայտնի է, որ հունիսի 6-ին Գաուկը հանդիպում է ունենալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Պարբերականի տվյալներով քաղաքական գործիչները քննարկելու են Գաուկի ապագան, իսկ հաջորդ օրը նախագահը հրապարակային հայտարարություն է անելու իր որոշման մասին:
Մինչդեռ ըստ ZDF հեռուստաալիքի հարցման՝ գերմանացիների 70 տոկոսը կցանկանար, որ Գաուկը մնար նախագահական պաշտոնին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























