Մեքսիկայի Տետելսինգո քաղաքում ընդհանուր գերեզմանից արտաշիրիմվել է 117 մարդու՝ այդ թվում երեք երեխաների աճյուններ, հայտնել է նահանգի գլխավոր դատախազի Մորելոս Խավյեր Պերես Դուրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»

Մինչ այդ հայտնել էին, որ գերեզմանը ենթադրաբար տեղի դատախազությունն էր օգտագործել չպահանջված մարմինների հուղարկավորության համար: Այդ տեղեկությունն այդ ժամանակ փաստորեն հաստատել էր դատախազ Պերես Դուրոնը: Գերեզմանում մարմինների ընդհանուր թիվը 116 էր համարվում, բայց հետո պարզվեց, որ 1-ով շատ է:

Երեխաների մարմինների մեջ եղել են նաեւ մեկ երկու տարեկան ու մեկ յոթամյա երեխայի, ինչպես նաեւ մեկ դեռ չծնված երեխայի մնացորդներ, ճշգրտել է դատախազը:

Մարմինների նույնականացման գործընթացը կարող է մի քանի ամիս տեւել: