Թաիլանդում հորդառատ անձրեւների պատճառով հյուրանոց է փլվել: Այս մասին հայտնում է The Nation պարբերականը:

Նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Կո Չանգ կղզում:

Ոստիկանության տվյալներով, փլուզման հետեւանքով մեկ զբոսաշրջիկ է զոհվել: Եվս մի քանի մարդ՝ այդ թվում մի երեխա, մնում են փլատակների տակ: Այս պահին փրկարարական աշխատանքներ են իրականացվում, հայտնում է Gazeta–ն: