Չինական Sinopec նավթագազային պետական ընկերությունը սկսել է վերամշակել ԱՄՆ –ից ստացած հում նավթի առաջին խմբաքանակը, որը գնվել էր արտահանման էմբարգոյի չեղաարկումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

«Սինհուա» գործակալության տվյալներով ամերիկյան 42 հազար տոննա նավթով առաջին նավը մայիսի 7-ին է ժամանել Չինաստան, երկրորդ նավը կժամանի հունիսի 20-ին:

Անցած տարվա դեկտեմբերին ամերիկյան կոնգրեսը չեղարկել է 40 տարի շարունակ գործող էմբարգոն, որը արգելում էր հում նավթի մատակարարումները: