Չիկագո քաղաքի իշխանությունները հունիսի 3-ին հրապարակել է հարյուրավոր դեպքերի տեսագրություններ, երբ ոստիկանները ձերբակալության ընթացքում հրազեն են գործածել. Հայտնել է «Նյու Յորք Թայմզ» թերթը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Չիկագոյի ոստիկանության դեմ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ անցած տարված աշնանը մեծ աղմուկ առաջացրեց սեւամորթ դեռահասի մահը, որին սպիտկամորթ ոստիկանը 16 անգամ կրակել էր: Չնայած կատարվածի տեսագրությունը հրապարակելու կարգադրությանը՝ ոստիկանությունն ու քաղաքի իշխանությունները դմադրում էին դրան: Իսկ երբ դեռ 2014-ին կատարված սպանության մասին բոլորն իմացան, ոստիկանության դեմ պաշտոնական մեղադրանք առաջադրվեց:

Հրապարակված տեսագրությունները արվել էին ոստիկանական մեքենաների, նաեւ շենքերի վրա տեղադրված տեսախցիկներով եւ ականատեսների հեռախոսներով: Այդ տեսագրություններից մի քանիսը բռնության՝ այդ թվում մարդկանց մահվան դրվագներ են պարունակում: Հրապարակված տեսագրությունների գործերով հետաքննությունը շարունակվում է:

Պարբերականը նշում է, որ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ հրազենի գործածման 101 գործերի վերաբերյալ նյութերի հրապարակումը մեծ քայլ է հասարակության կորցրած վստահությունը վերականգնելու ուղղությամբ: