Մեծ Բրիտանիայի գլխավորած Համագործակցության կազմում փոքրիկ Սենտ Լյուսիա կղզի-պետության դիվանագետ Ջուն Սումերը առաջին կինն է դարձել, որը կզբաղեցնի Կարիբյան պետությունների ասոցիացիայի (ԿՊԱ) գլխավոր քարտուղարի պաշտոնը ուրբաթ տարածաշրջանային կազմակերպության արտգործնախարարների կողմից նրա թեկնածության հաստատումից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի Կուբայի մայրաքաղաքում ընթացող ԿՊԱ-ի գագաթնաժողովի առաջին օրը նրա թեկնածությանը հավանություն են տվել կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները: Հանձնարարականը միաձայն հավանության է արժանացել գագաթնաժողովի Նախարարների խորհրդի կողմից, որը կավարտվի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմամբ: Այսպիսով` օգոստոսի 1-ից Սումերը այդ պաշտոնում կփոխարինի կոլումբիացի Ալֆոնսո Մուներին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2012-ի ապրիլից:
ԿՊԱ-ի գլխավոր քարտուղարը պատասխանատու է անդամ եւ դիտորդ երկրների հետ քաղաքական հարաբերությունների եւ համագործակցության զարգացման, կազմակերպության ամրապնդման եւ երրորդ երկրների եւ կազմակերպությունների հետ ԿՊԱ-ի համագործակցության ամրապնդման համար: «Մենք բոլորս շատ գոհ ենք, հատկապես` ես, որովհետեւ կարծում եմ, որ Սումերը հսկայական փորձ ունի, երկար ժամանակ աշխատել է որպես Կարիբյան համագործակցության եւ Արեւելակարիբյան պետությունների կազմակերպության դեսպան», - լրագրողներին հայտնել է Մուներան:
Կարիբյան պետությունների ասոցիացիան ձեւավորվել է 1994-ին կոլումբիական Կարտախենա-դե-Ինդիաս քաղաքում` Կարիբյան տարածաշրջանի երկրների միջեւ խորհրդակցությունների, համագործակցության եւ համաձայնեցված գործողությունների առաջ մղման համար:





























