Մահացած տղայի դին հերձող դատաբժշկական փորձագետը սարսափահար է եղել իր տեսածից:
Կանադայի Կալգարի քաղաքի բնակիչներ ամուսիններ Էմիլ ու Ռոդիկո Ռադիտաներին մեղադրանք է առաջադրվել իրենց 15-ամյա որդու՝ Ալեքսանդրի սպանության համար: Քննությունը պարզել է, որ բակտերիոլոգիական սեպսիսից մահացող իրենց որդու համար շտապ օգնություն կանչելու փոխարեն կասկածյալները երկու ժամ աստծուն էին աղոթում, հայտնում է Life–ը:
Պարբերականը հայտնում է, որ մահացած տղայի դիահերձումն արած դատաբժշկական փորձագետը սարսափել է իր տեսածից: Դեռահասի բոլոր ատամները փտել էին, իսկ մարմինն ամբողջությամբ ծածկված էր թարախակալած վերքերով: Մշտական թերսնումից ու շաքարախտից Ալեքսաանդրը ընդամենը 17 կգ էր կշռում: Բայց նրա ծնողներին դա կարծես չէր մտահոգում:
Էմիլն ու Ռոդիկոն դատարանում հայտնել են, որ որդուն համոզել են հիվանդանոց գնալ, սակայն նա հրաժարվել է իբրեւ «անցյալում վատ փորձ ունենալու» պատճառով: Չնայած փորձագետները կասկածի տակ են դնում ամուսինների խոսքը: Այս գործով դատավարությունը շարունակվում է:




























