Դոնեցկի «Շախտյորը» երեկ գիշեր Մոնակոյում չի կարողացել հաղթահարել իսպանական «Բարսելոնայի» արգելքը ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար խաղում: Ուկրաինացի ֆուտբոլիստները զիջել են իսկանական գրանդ ակումբին նվազագույն 0:1 հաշվով, ընդ որում իսպանացիներին հաջողվել է գոլ խփել միայն լրացուցիչ ժամանակում` 115-րդ րոպեին: Աչքի է ընկել Պեդրո Ռոդրիգեսը, որը գեղեցիկ փոխանցում է ստացել Լեոնել Մեսսիից:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը ավանդաբար անցկացվում է օգոստոսի վերջին` Չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթողների միջեւ: 2008 թվականին ՈՒԵՖԱ-ի գավաթը նվաճել էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ը,. Իսկ Չեմպիոնների լիգայի հաղթող էր դարձել անգլիական «Մանչեստր Յունայթեդ»-ը: Նրանց խաղում հաղթել էր «Զենիթը»:




























