Հնդկաստանի ազգային հետախուզական գործակալությունը մեղադրանք է առաջադրել Մոհամեդ Նասերին, որը մշակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշները ու լոգոները, գրում է Times of India–ն:

Նշում են, որ դիզայների դեմ հիմնական ցուցմունքները հենց նրա հայրն է տվել:

Հայտնում են, որ 2015-ին փետրվարին Նասերը սկսել է լոգոտիպեր մշակել ԻՊ-ի համար, նա այդ ժամանակ ավարտել էր հնդկական համալսարաններից մեկն ու Դուբայում էր աշխատում: Սեպտեմբերին նա Սուդան է մեկնել, որտեղից ծրագրում էր Սիրիա մեկնել:Սուդանից նա նամակ է գրել իր հորը, որտեղ խոստովանել է,ո ր ԻՊ-ին է անդամակցել: Դրանից հետո նրան անցած տարվա դեկտեմբերին արտահանձնել են Հնդկաստան:

Որպես Նասերի դեմ մեղադրական վկայություններ NIA–ն ներառել է նաեւ հորն ուղարկված էլեկտրոնային նամակներն ու WhatsApp հաղորդագրությունները: