Երկուշաբթի Հնդկաստանի հյուսիսում Ջամմու եւ Քաշմիր նահանգում գրոհայինների հարձակման հետեւանքով ոստիկան է սպանվել, հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով Greater Kashmir-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Անանթնագ քաղաքում ոստիկանության պահակետից մի քանի մետրի վրա: Գրոհայինները մոտոցիկլով կրակ են բացել ոստիկանության ներկայացուցիչների վրա, որոնք կանգնած էին ավտոբուսի կանգառում: Արտագրոհի այլ հանգամանքներ պարբերականը չի մեջբերում: Շրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել գրոհի համար:
Ահաբեկիչներն ուրբաթ այդ նույն նահանգում հարձակվել են սահմանապահ զորքի շարասյան վրա, որը Ջամմա քաղաքից ուղեւորվել է Սրինագար քաղաք: Հարձակման եւ դրան հետեւած փոխհրաձգության հետեւանքով երեք սահմանապահ է զոհվել, առնվազն եւս 10 քաղաքացիական եւ ռազմական անձ վնասվածքներ է ստացել: Գրոհի համար պատասխանատվությունը ստանձնել է «Հիզբ ալ մուջահեդին» խմբավորումը:





























