Բելգիայի արքայադուստր Ասթրիդը՝ թագավոր Ֆիլիպի հարազատ քույրը Ֆրանսիայում մայրուղիներից մեկի վրա կողոպտիչների հարձակմանն է ենթարկվել, հայտնում է Figaro թերթը:

Միջադեպը կատարվել է անցած շաբաթ «Ա86» մայրուղու վրա՝ Փարիզից ոչ հեռու, սակայն լրատվամիջոցները դրանից մի քանի օր հետո են իմացել կատարվածի մասին:

Կողոպտիչները ջարդել են մեքենայի ապակին, որտեղ արքայադուստրն էր նստած, երբ այն կանգնած էր վճարովի ճանապարհից օգտվելու վարձի վճարման տերմինալի մոտ: Գողերի ավարն է դարձել արքայադստեր պայուսակը, որտեղ փաստաթղթեր կային ու մոտ երկու հազար եվրո կանխիկ գումար:

Կողոպուտի հետաքննությամբ զբաղվում է Սեն Սեն Դենի դեպարտամենտի ոստիկանությունը: