Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ցավակցություն է հայտնել առասպելական բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի մահվան կապակցությամբ:

Ալին մահացել է հունիսի 3-ին 75 տարեկանում: Մարզիկը տառապում էր Փարքինսոնի հիվանդությամբ, որը նրա մոտ ախտորոշվել էր 1984-ին:

«Մոհամեդ Ալին միայն ռինգի չեմպիոն չէր, նա քաղաքացիական իրավունքների չեմպիոն էր, նաեւ ոգեշնչում ու օրինակ էր ծառայում շատերին»,- գրել է Քեմերոնը իր թվիթերում:

Մոհամեդ Ալին պատմության մեջ ամանահայտնի բռնցքամարտիկն է, 1960 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի բացարձակ չեմպիոն ծանր քաշում (1964-1966, 1974-1978 թթ), «Տարվա բռնցքամարտիկ» ու «Տասնամյակի բռնցքամարտիկ» կոչումների տիտղոսակիր: Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ալին 61 մենամարտ է ունեցել: