Իսպանիայում Կանտաբրիա համայնքում մրցարշավային ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու մխրճվել մրցարշավը դիտող հանդիսատեսի ամբոխի մեջ՝ վնասելով 17 մարդու, հայտնում է El Diario Montañés-ն:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան ռալլիի ժամանակ, կատալոնցի մրցարշավորդ Ժան Սոլանսը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը:

Հանդիսատեսներից մեկը՝ մի կին բազմաթիվ վնասվածքներով ուղղաթիռով հոսպիտալացվել է: Մյուս տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Վթարից հետո կազմակերպիչները դադարեցրել են մրցարշավը: