ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու՝ սիրուհուն հասցեագրված ձեռագիր նամակը կվաճառվի Բոստոնում կայանալիք աճուրդում: Այս մասին հաղորդում է Life-ը:

Աճուրդի տան փոխնախագահ Բոբի Լիվինգսթոնը ABC News-ն ասել է, որ 4 էջանոց նամակը Քենեդին գրել է 1963 թվականին՝ իր սպանությունից մի քանի շաբաթ առաջ, եւ հասցեագրված է, ենթադրաբար, Մերի Մեյերին:

«Նախագահն այն չի ուղարկել հասցեատիրոջ, նամակը պահել է նրա վաղեմի անձնական քարտուղար Էվելի Լինքոլնը»,- հավելել է Լիվինսթոնհը:

Նամակում Քենեդին սիրուհուն խնդրում է գալ ժամադրության՝ հանդիպման երեք վայր առաջարկելով:

«Գիտեմ, որ դա անհեթեթ է, ոչ ռացիոնալ եւ որ դու կարող ես ատել ինձ, իսկ մյուս կողմից՝ ոչ, բայց ես չսիրեմ քեզ: Ասում ես, որ ինձ համար լավ կլինի, եթե իմ ծրագրերը չիրականանան: Եվ այսքան տարիներից հետո դու պետք է ինձ պատասխան տաս, որում շատ ավելի սեր կա, քան սրանում: Ինչո՞ւ պարզապես չես ասում՝ այո»,- գրել է Քենեդին:

Ակնկալվում է, որ նամակը գնորդին շուրջ 30 հազար դոլար կարժենա: Սիրային ուղերձի հետ միասին աճուրդի կհանեն նաեւ Քենեդուն պատկանած այլ իրեր՝ նամակներ, լուսանկարներ, փաստաթղթեր: