Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուան նահանգում կիրակի զբոսաշրջային մոտորանավ է շրջվել, որում 8 զբոսաշրջիկ է եղել:
Նրանցից չորսը՝ Չինաստանի քաղաքացիներ, փրկվել են, մյուս չորսի որոնողական աշխատանքները շարունակվում են: Նրանց ազգային պատկանելությունը հայտնի չէ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Գուանյուան քաղաքում: Ականատեսների վկայությամբ, ուժեղ քամին շրջել է 40 մարդու համար նախատեսված նավը:





























