Նիգերիայի հետ սահմանին զինվորական կայազորի վրա «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով առնվազն 32 զինվորական է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

France Presse-ի փոխանցմամբ, կայազորը տեղակայված է Նիգերի հարավ-արեւելյան Բոսսո բնակավայրում: Հարձակման արդյունքում զոհվածներից 30-ը Նիգերից, 2-ը՝ Նիգերիայից զինվորականներ են: Հաղորդվում է նաեւ 67 տուժածի մասին:

Հարձակմանը մասնակցած զինյալների հստակ թիվը հայտնի չէ: Չի հաղորդվում նաեւ ոչնչացված զինյալների թվի մասին: