Նիգերիայի իշխանությունները հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում կարողացել են վերադարձնել մոտ   9,1 մլրդ գողացված դոլար, շաբաթ օրը հայտնում է Ռոյթրզ գործակալությունը` վկայակոչելով երկրի մշակույթի եւ տեղեկատվության նախարարությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Այդ բոլոր գումարները վերադարձվել են այն անձանց եւ ձեռնարկությունների հաշիվներից, որոնք կամ թաքցրել, գողացել եւ օգտագործում էին, կամ տնօրնում էին ժողովրդին պատկանող փողը», — նախարարության հատուկ խորհրդական Սեգուն Ադեիեմիին է մեջբերում գործակալությունը: 

Սակայն նա չի նշել կոնկրետ կազմակերպությունների եւ անձանց, որոնք անօրինականորեն յուրացրել էին կամ էլ չէին կարողացել ժամանակին վճարել հարկերը: Նշված գումարը վերադարձվել է Մուհամմադ Բուխարիի` նախագահի պաշտոնն արդեն մեկ տարի զբաղեցնելու ընթացքում, նշում են նախարարությունից: 

Նիգերիայի կառավարությունը անցյալ տարի ընտրված նախագահ Մուհամմադ Բուխարիի հրահանգով հակակոռուպցիոն ակտիվ քաղաքականություն է սկսել: Իշխանությունները կոռուպցիայի դեպքերի հետաքննություն են անցկացնում, որոնց մեջ կարող էին ներքաշված լինել իշխանության ներկայացուցիչներ: Բացի այդ,   2011-ից 2015 թվականների ընթացքում ռազմական շփումներին վերաբերող աուդիտ է իրականացվել: Մարտի վերջին Նիգերիայի իշխանությունները կոռուպցիայի համար մեղադրել են մոտ 300 ընկերության եւ մասնավոր անձի, որոնք մասնակցել են պաշտպանության ոլորտում թալանի: 

Գործակալության տեղեկության համաձայն, Նիգերիայի իշխանությունները մտադիր են նաեւ վերականգնել ավելի քան  320 մլն դոլար իրենց քաղաքացիների հաշիվներից Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: