Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կառավարական ինքնաթիռը բախվել է սյանը Լեհաստանի Գդանսկ քաղաքի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է eFakt.pl-ը՝ Իլ-76 ինքնաթիռը Լեհ Վալենսայի անվան օդանավակայանի թռիչքային հրապարակում վայրեջք կատարելիս վնասել է ձախ թեւը: Պուտինն այդ պահին ինքնաթիռում չի եղել:
Դեռեւս հայտնի չէ, վթարն օդաչուի՞ մեղքով եղել, թե դիսպետչերական ծառայության:
Կառավարական Իլ-76-ը ժամանել էր Գդանսկ նախապատրաստելու համար Պուտինի Լեհաստան այցելությունը, ով մտադիր էր այդ երկիր ժամանել սեպտեմբերի 1-ին, մասնակցելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Վթարի ժամանակ ինքնաթիռում են եղել ինքնաթիռի անձնակազմը, ինչպես նաեւ վարորդներ ու հատուկ ծառայությունների աշխատակիցներ:




























