Թուրքական Հաթթայ նահանգում երկհարկանի առեւտրային մասնավոր ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 3, վիրավորվել` 6 մարդ:
Պայթյունի պատճառն առայժմ չի պարզվել, սակայն, հավանաբար, խոսքը գնում է կենցաղային գազի պայթյունի մասին: Առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել է, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Զոհվածներից երկուսը ձեռնարկության աշխատակիցներ են, մեկը՝ բեռնատարի վարորդը: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:




























