Հնդկաստանում կապիկը ոսկերչական խանութից գողություն է արել, հայտնում է ITV-ն:

Տեսագրության խցիկները ֆիքսել են կատարվածը: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է խանութի աշխատակիցը փորձում դուրս հրավիրել դռների մոտ նստած կապիկին՝ նրան ուտելիք առաջարկելով: Սակայն կենդանին մտնում է խանութ եւ ուղղվում դրամարկղի մոտ: Նա դուրս է հանում փողերն ու արագ փախչում խանութից:

Կենդանին գողացել էր 10 000 ռուփի: