Բելգիայի Լիեժ եւ Նամյուր քաղաքներն իրար կապող երկաթուղու վրա բախվել են ուղեւորատար եւ բեռնատար գնացքները, հայտնում է Belga-ն:

Հաղորդվում է, որ ուղեւորատար գնացքը բախվել է ապրանքատար գնացքի հետնամասին:

Վթարից զոհվել է 3 մարդ, մոտ 40-ը տուժել են:

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների բրիգադները: Իշխանությունների տեղեկություններով՝ վթարի հստակ պատճառն այս պահին անհայտ է: