Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները խիստ զարմացրել են թուրքական ընդդիմադիր մամուլին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բունդեսթագի բանաձեւից հետո իր հակագերմանական հայտարարությունները զավեշտի է հասցրել։ Հերթական հայտարարության մեջ Էրդողանը Գերմանիային կոչ է արել նախ ճանաչել Հոլոքոստը, ինչպես նաեւ նամիբիացիների ջարդերը։
«Մեր եւ Գերմանիայի տարբերությունն այն է, որ Թուրքիայի անցյալը մաքուր է»,-ասել է Էրդողանը։





























