Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսին Անհրաժեշտ է բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչեւ 2011-ի մարտը... Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի առաջին շաբաթին: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդես գալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդատվական խորհրդի նիստում: Հաղորդում է CNN Turk-ը:

«Ընտրությունները կկայանան հունիսին: Անհրաժեշտ է բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչեւ 2011-ի մարտը»,- ասել է Էրդողանը: