ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգը կարծում է, որ Լիբիայում Դաշինքի հնարավոր ռազմական գործողությունները պետք է միջազգային հանրության աջակցությունը ստանան եւ իրականացվեն ՄԱԿ-ի ջանքերի շրջանակում:
«Մենք պատրաստ ենք օգնել Լիբիայի ազգային համաձայնության նոր կառավարությանը, բայց դա կանենք միայն հայտ ներկայացնելուց հետո եւ միայն ՄԱԿ-ի ավելի ընդարձակ ջանքերի շրջանակում: Մենք Լիբիայի տարածքում կամ լիբիական տարածքային ջրերում ռազմական գործողություն կամ ռազմական ներկայություն չենք ծրագրում: Քննարկում ենք նոր կառավարությանն աջակցություն տրամադրելու հարցը, եթե նման հայտ լինի: Մենք կենտրոնացած են ինստիտուտների ստեղծմանն աջակցելու ուղղությամբ»,- Բրյուսելում հայտարարել է Ստոլտենբերգը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, առայժմ «ոչ մի որոշում չի կայացվել»: «Հիմա կարեւոր է զգուշորեն գնահատել տարբեր այլընտրանքները եւ ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու լիբիական կառավարության հետ քննարկել լավագույն մոտեցումը»,- հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնել, բայց դա պետք է անի այնպես, ինչպես «ընդունելի կլինի միջազգային հանրության եւ Լիբիայի կառավարության համար»:





























