Ղազախստանի իրավապահ մարմինները հրապարակել են հանցագործների անունները, որոնց որոնում են Ակտոբեի ահաբեկչություններից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՆԳՆ Ակտյուբինսկի մարզի դեպարտամենտի տեղեկություններով՝ հետախուզվում է 8 հանցագործ, որոնց թվում՝ 27-ամյա Դմիտրի Տանատարովը, 25-ամյա Արսեն Տանատարովը, 30-ամյա Այդոս Ժուբանովը:

Ոստիկանությունը նաեւ որոնում է 32-ամյա Բաքըթ Կուանըշբաեւին, 30-ամյա Նուրլան Սեիլովին, 26-ամյա Ալիբեկ Ակփանբեթովին, Այդար Բաշիմովին եւ Արման Այթուգանին:

Ակտոբեում հարձակումը տեղի էր ունեցել կիրակի. ծայրահեղականները հարձակվել են զենքի երկու խանութի ու զորամասի վրա: Փոխհրաձգությունների հետեւանքով զոհվել է վեց մարդ՝ երեք քաղաքացիական անձ ու երեք զինվորական: Եվս տասը վիրավորում է ստացել: