Խաբարովսկի օդանավակայանի ականապատման մասին անանուն ահազանգ է ստացվել, որից հետո բոլոր ուղեւորներին տարհանել են: Պարզվել է, սակայն, որ ահազանգը կեղծ է եղել:

Իրավապահները պարզում են ականապատման մասին հայտնած տղամարդու ինքնությունը:

Օդանավակայանն արդեն վերսկսել է աշխատանքը եւ գործում է նորմալ ռեժիմով, չվերթները չեն դադարեցվել: