ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ հուլիսի 1-ին, ժամը 02.20-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կարեն Սոխակյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 1-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 18 շենքի մոտ անհայտ անձը հրազենից կրակել է 1979 թ. ծնված Կարեն Սոխակյանին պատկանող «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով սրահում գտնվող Կ. Սոխակյանը ստացել է հրազենային վնասվածքներ եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: