«Կարգապահ» կոկորդիլոսը ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում փողոցն անցել է «զեբրի» վրայով: Այս մասին հայտնել է Ֆլեգլերի շրջանի շերիֆի վարչությունը:
Ոստիկանությունից հայտնել են, որ 1.5 մ երկարությամբ կոկորդիլոսը նստած է եղել հետիոտնի անցումի մոտ: Ինչ-որ պահի նա անսպասելի վեր է կացել եւ վազել «զեբրի» վրայով: «Հետիոտնի» հարմարավետության նպատակով երթեւեկությունը դադարեցվել էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեպքի վայր է ժամանել կենդանիներ որսող մասնագետը, սակայն կոկորդիլոսն արդեն չքվել էր:




























