Պրիմորյեի սրճարաններից մեկում երեք հայ եւ մեկ ռուս իրար են ծեծել աղջկա համար: Հոկտեմբերի 3-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ սրճարանում կրակում են: Պարզվել է, որ կռիվը եղել է 21-ամյա մի ռուս երիտասարդի եւ Հայաստանի 26, 24 եւ 22 տարեկան քաղաքացիների միջեւ: Ռուսը գլխուղեղային վնասվածք եւ հոնքի պատռվածք է ստացել: Վիրավորվածը գնացել է տուն եւ, վերցնելով «Սայգա» հրացանը, վերադարձել է վրեժ լուծելու, հաղորդում է «ՌԻԱ Դեյտան»:

Ոստիկանության տվյալներով՝ նա անկանոն կրակ է բացել: Հայաստանի երկու քաղաքացիները կոտորակային վնասվածք են ստացել ոտքից, երրորդը՝ սրունքից: Միջադեպի արդյունքում, հիվանդանոց են տեղափոխվել բոլոր չորս կռվողները: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ միջադեպը որեւէ կերպ չի առնչվում ազգային հողի վրա կատարվող դեպքերին: