Շախմատի տղամարդկանց Ադրբեջանի հավաքականի մարզիչ Զուրաբ Ազմայփարաշվիլին հրաժարական է տվել: «Ազերիսպորտը» հաղորդում է, որ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրից հետո նա հանդիպել է ադրբեջանցի շախմատիստների հետ եւ բառացիորեն ասել, «Ձեր նոր հաջողությունները դուք ձեռք կբերեք առանց ինձ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հավաքականը Խանտի Մանսիյսկում գրավեց 12-րդ տեղը: Վրացի մասնագետի գլխավորությամբ Ադրբեջանը նվաճել է Եվրոպայի թիմային չեմպիոնի կոչումը եւ չորրորդն է դարձել աշխարհի առաջնությունում: