2014 թվականից ի վեր Միջերկրական ծովը հատելու փորձ կատարելիս զոհված միգրանտների թիվը գերազանցել է 10 հազարը: Այս մասին AFP գործակալությանը տեղեկացրել են ՄԱԿ-ի փախստականների հարցերի գերագույն հանձնակատարի գրասենյակում:

Կազմակերպության տվյալներով, 2014 թվականին 3.5 հազար մահվան դեպք է արձանագրվել, 2015-ին՝ շուրջ 3.7 հազար, 2016 թվականի սկզբից՝ ավելի քան 2.8 հազար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հաղորդել էր, որ 2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպայի երկրներ են հասել ավելի քան 205 հազար միգրանտներ եւ փախստականներ: Նրանց մեծ մասը՝ շուրջ 156 հազար մարդ, ափ է դուրս եկել Հունաստանում, 37 հազարը՝ Իտալիայում, 1.063-ը՝ Իսպանիայում եւ 28-ը՝ Կիպրոսում: