Հայտարարվել են բրիտանական Եղիսաբեթ 2-րդ թագուհու սիրելի երգերն ու մեղեդիները: Ըստ NME-ի, ցանկը կազմել են «BBC»-ի նոր ռադիոհաղորդման համար: «Մեր թագուհին. 90 երաժշտական տարի» հաղորդումը կհեռարձակվի հունիսի 12-ին:

Մասնավորապես, Եղիսաբեթ 2-րդին դուր է գալիս «Sing» երգը՝ Գերի Բարլոուի կատարմամբ:

Ցանկում ներառվել են նաեւ «Cheek to Cheek»-ը՝ Ֆրեդ Աստերի կատարմամբ, «The White Cliffs Of Dover»-ը՝ Վերա Լիննի կատարմամբ, «Anything You Can Do (Annie Get Your Gun)»-ն՝ Դոլորես Գրեյի եւ Բիլ Ջոնսոնի կատարմամբ:

Ըստ Gazeta-ի, թագուհուն դուր է գալիս նաեւ կրոնական երաժշտությունը, այդ թվում՝ «Praise, My Soul, The King Of Heaven»-ը եւ «The Lord is My Shepherd»-ը:

Բացի այդ, պարզվում է՝ Եղիսաբեթ 2-րդը մյուզիքլների սիրահար է, որոնց թվում է «Օքլահոմա»-ն: