Վրաց-ադրբեջանական հարաբերություններն ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը, իսկ համադաշնություն ստեղծելու մասին Վրաստանի նախագահի առաջարկությունն ամենեւին էլ զգացմունքային չէր. Նա միայն պատկերել էր երկկողմ հարաբերությունների էությունը: Այդ մասին հոկտեմբերի 4-ին կայացած ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Հայաստանի իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:

Նա նշել է, թե խոսքը չի գնում երկու երկրների սահմանադրությունների փոփոխման մասին, այլ այդ հայտարարությունը «նկարագրում է համագործակցության պատկերավոր ապագան»:

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Երեւան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:

Հիշեցնենք, որ հուլիսին Վրաստանի նախագահը հանդես էր եկել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համադաշնություն ստեղծելու առաջարկով: Պաշտոնական Բաքուն շատ սառն էր արձագանքել այդ նախաձեռնությանը եւ առ այսօր չի արձագանքել դրան: