Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Երեւանի քաղաքապետարանը սոցիալական ակցիա է կազմակերպել, որի շրջանակներում երեւանաբնակ 100-ից ավելի տարիք ունեցող 14 տարեցների հանձնվել են դրամական պարգեւներ` 70 հազարական դրամի չափով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Նրանցից մեկը` Մարի Վարդանյանը թեեւ ողջ օրը տանն է անցկացնում, բայց քաջատեղյակ է քաղաքական անցուրդաձից, մայրաքաղաքում իրականացվող տարբեր ծրագրերից: «Մեզ` տարեցներիս համար, ամենակարեւոր ու թանկ նվերը սիրով ու հոգատարությամբ շրջապատված լինելն է, ինչն այսօր զգում ենք»,- ասել է 103-ամյա Մարի տատը:
Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահվության վարչության պետի խոսքով, սոցիալական ակցիաները շարունակական են լինելու:




























