Մոսկվայի «Չայխանա» սրճարանի մոտ հոկտեմբերի 3-ին երկու խումբ մարդկանց միջեւ վիճաբանություն է ծագել, ինչի արդյունքում նրանք սկսել են միմյանց վրա կրակել։ Դեպքի վայրում աշխատող քննիչները հայտնաբերել են 20 պարկուճ, հայտնում է Gzt.ru-ն։
Որոշ ժամանակ անց, երկու հիվանդանոցներից տեղեկություն է ստացվել իրենց մոտ հրազենային վնասվածքով տեղափոխված երկու տղամարդկանց մասին։ Հետաքննություն է ընթանում։ Ոստիկանությունը փնտրում է փոխհրաձգության մասնակիցներին։





























