Իսպանիայի հյուսիս-արեւլքում` Պիրենեյներում գտնվող Ուեսկա քաղաք է ներխուժել ավելի քան հազար ոչխարից կազմված հոտ, գրում է Lenta-ն` վկայակոչելով The Local-ին:
Չորեքշաբթի` հունիսի 8-ին տեղի ժամանակով մոտ 04:30-ին բնակիչներից մեկը զանգել է փրկարարական ծառայություն: Նա հայտնել է, որ ոչխարները լցվել են քաղաքի կենտրոն: Ոստիկանությանը հաջողվել է շրջապատել հոտը եւ կենդանիներին հետ քշել հովվի մոտ, որը նույնիսկ չէր հասկացել, որ ոչխարները փախել են: Գործողության համար մոտ երեք ժամ է անհրաժեշտ եղել: Օպերատիվ աշխատողները «ձերբակալության» մանրամասները ներկայացրել են Facebook-ի էջում:
Պարզվել է, որ ոչխարները Պիրենեյան լեռներում արոտավայրից փախել են երեքշաբթի` հունիսի 7-ին, երբ նրանց հովիվը քնել է:




























