Իտալիայի նախկին վարչապետ եւ «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի վիճակը գնահատվում է որպես գոհացուցիչ: Այդ մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Ալբերտո Ջանգրիլլոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հիվանդի առողջական վիճակը ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, մենք պլանավորված ախտորոշիչ հետազոտություններ ենք կատարում», - նրա խոսքերն է մեջբերում ANSA գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Բեռլուսկոնիին չորեքշաբթի այցելել են մտերիմները եւ ընկերները, ներառյալ` դուստրը Մարինան (ընտանեկան Fininvest հոլդինգի նախագահը) եւ որդին` Պիեռ Սիլվիոն (որը ղեկավարում է Mediaset հեռուստաընկերությունը): Երկուսն էլ հաստատել են, որ իրենց հայրն իրեն լավ է զգում: Միլանյան «Սան-Ռաֆայելե» հիվանդանոց մտնելիս նկատել են նաեւ քաղաքական գործչի հարսնացուին` Ֆրանչեսկա Պասկալեին, որը գրեթե կես դարով փոքր է Բեռլուսկոնիից:
Սեպտեմբերի 29-ին նախկին վարչապետը կնշի իր 80-ամյակը:




























