Ֆրանսիայում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ անվտանգության ապահովման գործում ներգրավված գերմանացի ոստիկանները զենք կրելու իրավունք կունենան: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Ըստ ՏԱՍՍ-ի, բացի ծառայողական զենքից՝ գերմանացի ոստիկանները նաեւ գազի բալոններ կունենան:

Եվրոպայի առաջնությունը Ֆրանսիայում կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Խուլիգանության դեմ պայքարի ֆրանսիական վարչությունը վերլուծել է առաջիկա խաղերը եւ «առանձնապես ռիսկային» խաղերի խմբում 15 հանդիպում առանձնացրել: