«Գահերի խաղ» սերիալի 6-րդ եթերաշրջանի եզրափակչում կցուցադրեն սերիալի պատմության ամենաերկար դրվագը, հայտնում է JustJared-ը՝ վկայակոչելով HBO հեռուստաալիքը:
Եթերաշրջանի վերջին սերիան եթեր դուրս կգա հունիսի 26-ին: Դրա տեւողությունը 69 ր է: Դրվագն անվանել են «Ձմռան քամիներ»՝ ի պատիվ Ջորջ Մարտինի «Ձոն Սառույցի եւ Բոցի» վերջին գրքի:

Նախավերջին դրվագը՝ «Բաստարդների մարտը» կցուցադրեն հունիսի 19-ին: Այն կտեւի 60 ր:  Կարծիք կա, որ այդ սերիայում կպատմեն Վինթերֆելի եւ ընդհանուր Հյուսիսи համար Ջոն Սնոուի եւ Ռամսի Բոլթոնի պայքարի մասին: